Փաշինյանն առաջարկեց վաղը հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնախմբություն կազմակերպել

Նա ընդգծեց, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ:
nikol-pashinyan-hraparak

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ կոչ արեց մայիսի 1-ին չիրականացնել բողոքի գործողություններ և չարգելափակել ճանապարհներ:

«Պետք չէ փողոց փակել, բողոքի տրամադրություն պետք է չունենալ, որևէ գործողություն չանել: Պետք է ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնախմբություն կազմակերպել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուստաէկրանների վրա ցուցադրվելու է Ազգային ժողովի նիստն ուղիղ եթերում:

Նա ընդգծեց, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ: «Էականն այն է, որ կա երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ: Մեր երկիրը մի վայր է, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները հիացնում են աշխարհին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին՝ ժամը 12։00-ին ԱԺ-ում կսկսվի վարչապետի նշանակման հարցի քննարկումը։

*

*