«Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ»․ վարչապետն անդրադարձավ Արցախի հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի անունից լիարժեք բանակցել․․․
pashinyan-anna

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի անունից լիարժեք բանակցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում, սակայն համարում է, որ Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը: Այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, բայց կողմ է խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Մենք պատերազմ չենք ուզում: Պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նրանք, ովքեր փորձում են ինձ վրա հող հանձնելու որևէ կասկած գցել, չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ոչ թե կառավարությունը»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը բանակցային գործընթացի հետ կապված որևէ թուղթ չի ստորագրի՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու:

«Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ: Ես մանրամասն կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք կարգավորման այդ տարբերակին, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:

*

*