ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետը հանդես է եկել ելույթով և պատասխանել ներկաների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք կվկայեն` հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ: «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը: Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ-ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր: Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց ևս մի փաստով: Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- նշել է վարչապետը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները