ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել...
nikol-pashinyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը:

Նշենք, որ այսօր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ 2019 թվականը նոր թափ կհաղորդի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին:

*

*