Փաշինյանը հանդիպել է Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը:
pashinyan -faki

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթաժողովին և պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաև  Երևանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձրաստիճան պատվիրակություններին:

Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջև հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը:

Զրուցակիցները կարևորել են գագաթաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաև գործարար կապերի ընդլայնմանը:

*

*