Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Նա նշել է, որ հայ հասարակությունը կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում։
pashinyan-dunya-miyatovich

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարեւորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության եւ դերակատարության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը:

*

*