Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ Փաշինյանին

«Դրոշը տիեզերքում, 400 կմ բարձրության վրա գտնվել է մոտ 200 օր այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ»
pashinyan-drosh (1)

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այս դրոշը տիեզերքում, 400 կմ բարձրության վրա գտնվել է մոտ 200 օր, այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ: Ես համարում եմ, որ այս դրոշը կդառնա Հայաստանի նոր կյանքի խորհրդանիշ՝ ամենակարևորը՝ կյանքի կայունության, տնտեսության աճի, ձեր բարօրության, խաղաղության և ձեր և Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդանիշ»,- նշեց Անտոն Շկապլերովը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Օլեգ Արտեմևի տեսաուղերձը, ով իր խոսքն ուղղեց Հայաստանին: Այդ տիեզերագնացը դեռ նոր է երկիր հասել և իր հետ բերել է Երևան քաղաքի դրոշը: Երևան քաղաքի դրոշը նույնպես պաշտոնապես կհանձնվի վարչապետին:

*

*