Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը

Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:
cuyc

Ֆրանսիայի հրապարակում ավարտվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հանրահավաքը, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին տեղի ունեցած գործողություններին և իրենց հետագա քայլերին:

«Ապրիլի 17-ին` ժամը  12:00-ին, նախատեսվում է Ազգային ժողովի  նիստ, ի՞նչ ենք անելու վաղը. «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով և փակենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը»,- ասել է Փաշինյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ ակցիան սկսելու են իրականացնել արդեն այս գիշեր՝ չնայած կարծիքներին, որ «գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի»:

«Կարծում  եմ, որ պետք է ակցիան սկսել այսօրվանից, ով ուզում է, հենց այսօրվանից էլ պետք է սկսի այն՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններով, հնարավոր բոլոր միջոցներով»,- նշել է Փաշինյանը: Նա կոչ արեց իրականացնել ապակենտրոնացված գործողություններ:

Այնուհետև, Աժ պատգամավորն անդրադարձավ Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ երբ դրա հետևանքով ինքն արնահոսում էր՝ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ ոստիկանական մեքենայով իրեն ուղեկցել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է բուժօգնություն:

 

*

*