Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրուցում չի քննարկել ԼՂ հիմնահարցը

«...բացառված է լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղեկացված չլինի»
pashinyan-bolton

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հունվարի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնահարցին անդրադարձ չի կատարվել: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բացառված է լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղեկացված չլինի:  Ես ասել եմ, որ Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խոսել են Հայաստանի մասին:

Հիշեցնենք, որ այսօր  Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել են Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը:

 

*

*