Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը` Հայաստանի վարչապետի հայտարարությանը

Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից
adrbejan-agn

Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը բացառում է «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից։

«Դժվար է հասկանալ պարոն Փաշինյանի տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների հիմքում հենց հայկական զինուժի դուրսբերումն է Ադրբեջանի գրավյալ տարածքներից», — ասված է հայտարարության մեջ։

«Այդ պահանջը արտացոլված է ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերում, նաև գրեթե բոլոր փաստաթղթերում, որոնք ընդունվել են միջազգային կազմակերպությունների կողմից հակամարտության կարգավորման շրջանակում։ Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք չի նշանակում պարոն Փաշինյանի այս դիրքորոշումը, որ նա հրաժարվում է բանակցություններից», — նշված է հայտարարության մեջ։

*

*