Ադլերում ջերմությամբ դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
pashinyan-sochi

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Ադլերի Սբ Սարգիս հայկական եկեղեցին էր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Փաշինյանը  ելույթ ունեցավ նաև հայկական համայնքի ներակացուցիչների առջև:

Նա նկատեց, որ ներկայում Հայաստանի քաղաքացու, երկրի հեղինակությունը բարձր է, քան երբևէ: «Ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք և ստեղծագործենք հայրենիքում: Անկասկած է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի եղբայրական: Եվ ես համոզված եմ, որ վաղվա մեր հանդիպումները կլինեն արդյունավետ»,-եզրափակեց խոսքը Փաշինյանը:

ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

pashinyan

*

*