«Հզոր Հայաստան՝ նշանակում է հզոր Վրաստան, եւ հակառակը»․ Միխեիլ Ջանելիձե

Վարչապետի ջավախքյան այցի վերջին կանգառը Ախալքալաքի մշակույթի տունն էր։
handipum (1)

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ախալքալաքի մշակույթի կենտրոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետին ուղեկցում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Հզոր Հայաստան՝ նշանակում է հզոր Վրաստան եւ հակառակը»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Վրացի նախարարը նշել է, որ շատ բան են արել, բայց դեռ էլի անելիք կա: «Հայաստանն այլ միության անդամ է, Վրաստանն՝ այլ: Ինտեգրացիոն այդ կապերը պետք է օգտագործել, որպեսզի գործակցությունն էլ ավելի խորացնենք»,- ընդգծել է նախախարը:

Երկրները միասին բազմաթիվ ծրագրեր ունեն, ամեն ինչ անելու են, որպեսզի դրանից օգտվեն քաղաքացիները: Նինոծմինդայի ճանապարհները նորգելու համար էլ մրցույթ է հայտարարվել:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանը վճռական է դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

«Ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ տեղ է հասել և այդ ուղերձը, այն ունի կոնկրետ արտահայտում և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

*

*