«Դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»․ վարչապետ

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
pashinyan

2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին  այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է արձանագրենք, որ վերջին զարգացումներից հետո 2018թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը:

Հարցին՝ արդյո՞ք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծով խմբակցությունները փորձում են դեմ գնալ արտահերթ ընտրությունների օրակարգին, վարչապետը դրական պատասխան տվեց․ «Այո, առաջ եթե հարց էր առաջանում հակահեղափոխականներ կան, թե չկա, հիմա կարող եմ պաշտոնապես արձանագրել, որ կան ու բոլոր այն ուժերը ու առանձին անձինք, ովքեր պաշտպանել են կամ պատրաստվում են պաշտպանել այդին նախագիծը, հակահեղափոխական են։ Ինձ հավաստիացնում են, որ այն 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը:

 

*

*