Փաշինյանն անհրաժեշտ ստորագրությունները չի հավաքել արտահերթ նստաշրջան գումարելու համար

Հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է։
nikol-pashinyan

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն, ինչը նշանակում է, որ հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան չի կայանա:

«Մի շարք պատգամավորներ կապվել են մեզ հետ և ասել, որ Երևան վերադառնալուց հետո պատրաստ են ստորագրել նախաձեռնության տակ: Կարծում եմ, ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը պետք է մնա հանրային և քաղաքական կյանքի օրակարգում, որովհետև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հարց է և պետք է լուծվի քաղաքական քննարկումների ու քաղաքական որոշումների տիրույթում»,- Ֆեյսբուքում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները