Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք է նախաձեռնել

Անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն նիստն անցկացնելու համար:
nikol-pashinyan

Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հրավիրել արտահերթ նիստ: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ նախաձեռնել է ստորագրահավաք, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն նիստն անցկացնելու համար: Նրա խոսքով` մինչ այդ պահը ստորագրել են ինքն ու «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անկախ պատգամավոր Ալեքսան Արզումանյանը միանալու ցանկություն է հայտնել: Պատգամավորն առաջարկում է արտահերթը նիստը հրավիրել հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ Կանոնակարգ օրենքի, արտահերթ նիստ կարող է հրավիրվել, եթե նախաձեռնում է ՀՀ նախագահը, կառավարությունը կամ ԱԺ պատգամավորների 1/3-ը:

*

*