Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արցախցիներին դադարեցնել ցույցերը

Իմ եղբայրական կոչն ու հորդորն է...
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին ու կոչ արել դադարեցնել ցույցերը։

«Ցուցարարների և Արցախի իշխանությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, փոխադարձ ըմբռնում, որ ստեղծված իրավիճակից պետք է արվեն հետևություններ: Ուստի, եկել է մի փուլ, որ մեր Արցախի ցուցարարները պետք է հնարավորություն տան Արցախի իշխանություններին իրականացնել պայմանավորվածությունները, պահանջները:

Հասկանալի է,  որ դրանք պետք է իրականացվեն հանդարտ պայմաններում: Եթե այդ պահանջները հետագայում ի կատար չածվեն, հետևություններ չարվեն, այդ դեպքում ցուցարարները կարող են շարունակել իրենց բողոքի գործողությունները:

Իմ եղբայրական կոչն ու հորդորն է, որ ցուցարարները դադարեցնեն ցույցը: Ըստ էության ցուցարարները հասել են իրենց նպատակին, գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է: Եթե խնդիրները չիրագործվեն պայմանավորվածությունների համաձայն, ցուցարարները գնդակը կարող են ետ բերել իրենց դաշտ»

Վարչապետը նաեւ նշել է, որ կարեւորը խնդիրը լուծվի ոչ թե կոնֆլիկտի, այլ համաձայնության մթնոլորտում։

*

*