Փաշինյանը և Ալիևը դուրս են եկել նույն վերելակից

Россия1-ը կադրեր է հրապարակել
pashinyan-aliev

Ռուսական Россия 1  հեռուստաալիքով հեռարձակվող` Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են  կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դուրս գալիս նույն վերելակից:

«Երկու ղեկավարները լարված էին և կենտրոնացած, այնուամենայնիվ, նրանք շարունակել են զրույցը դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհի ընթացքում»,- նշվում է ռեպորտաժում:

Ռեպորտաժի հեղինակն այդ կադրերը «սենսացիոն» է որակում:

Անդրադարձ է կատարվում նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարճ զրույցին, որը տեղի է ունեցել նիստերի դահլիճում. «Պուտինը և Փաշինյանը բաժանվում են, սակայն Պուտինը ինչ-որ բան է հիշում և հետ կանչում ՀՀ վարչապետին»:

Փաշինյանը նաև պատասխանում է ռուս լրագրողի հարցին` Հայաստանը նպատակ ունի՞ հետագայում ևս համագործակցել ԱՊՀ շրջանակում, ինչին Փաշինյանը պատասխանում է, որ ՀՀ-ն նպատակ ունի ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ շրջանակում:

Տեսանյութը դիտել 7-րդ րոպեից:

*

*