Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ — Երկիր Մեդիա

Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ

Նախատեսված է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
pahinyan-putin-sochi2

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։

«Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»,-ասաց Արմեն Եղոյանը:

Հայտնի է դարձել, որ Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությանը (հունիսի 14) առաջին անգամ միաժամանակ կմասնակցեն և Հայաստանի նոր վարչապետը, և Ադրբեջանի նախագահը:

*

*