Փաշինյանն ու Ալիեւը կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել
aliev-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Ալիեւ հանդիպման վերաբերյալ։

«Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, համաձայնելով շարունակել երկխոսությունը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

*

*