Փաշինյանը կոչ արեց որևէ պատգամավորի չվիրավորել

«Եթե որևէ պատգամավոր ցանկանա դուրս գալ ԱԺ շենքից, խնդրում եմ, ճանապարհ բացել․․․»
aj-bak-boxoq-02-10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի շենքից «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմեց ԱԺ բակում հավաքված քաղաքացիներին: «Խնդրում եմ, որևէ մեկի արժանապատվությունը վիրավողող արտահայտություն չանել: Եթե որևէ պատգամավոր ցանկանա դուրս գալ ԱԺ շենքից, խնդրում եմ, ճանապարհ բացել, որպեսզի առանց որևէ վիրավորանքի նա գնա: Խնդրում եմ մեկնաբանություններով էլ ինձ մի հակադարձեք, սա շատ կարևոր է, սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Որևէ մեկը որևէ մեկի անձնական ինքնասիրությունը չպետք է վիրավորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը գտնվում է ԱԺ շենքում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հոկտեմբերի 2-ի երեկոյան հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ: 

*

*