Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ

Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
karavarutyun-nstavayr,-nakhagah,-baghramyan-26

Ազգային ժողովում վաղը կհրավիրվի հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը։

Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը։

Այսօր՝ ժամը 18.00-ին, վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ։

Ըստ Սահմանադրության՝ եթե վարչապետ չի ընտրվում, ապա ընտրությունից մեկ շաբաթ անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե այդ դեպքում էլ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

*

*