Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին

Նրանց հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։
pashinyan-aliev-davos

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում հունվարի 22-ին  կայացած և մեկուկես ժամ տևած հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ:
Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»,- գրել է ՀՀ վարչապետը:

*

*