Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել ԼՂ-ի հարցով նոր բանակցությունների համար

Սերգեյ Լավրովն ինձ տեղեկացրեց Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքների մասին:
lavrov-eyro

 

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հարցով նոր բանակցությունների համար: Այս մասին ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Փարիզում հանդիպելուց հետո հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն:

«Մենք նաեւ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Սերգեյ Լավրովն ինձ տեղեկացրեց Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրեցի, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում՝ նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն:

*

*