Փարիզում «Թումո» դպրոց կբացվի

ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ
sargsyan-idalgo

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով հունվարի 22-ին ժամանել է Ֆրանսիա:

Հանրապետության նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Զրուցակիցները ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե′ Փարիզում, և թե′ Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը։

Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «Թումո»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։

Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները