Հռոմի պապը շեղվել է ելույթի գրավոր տեքստից՝ հատուկ շեշտելով «Ցեղասպանություն» բառը (տեսանյութ)

Հռոմի պապը Ֆրանցիսկոսն այսօր, ՀՀ նախագահի նստավայրում հանդիպման ժամանակ իր խոսքում մի պահ կանգ է առել եւ շեղվել է ելույթի գրավոր տեքստից։

Հռոմի պապը Ֆրանցիսկոսն այսօր, ՀՀ նախագահի նստավայրում հանդիպման ժամանակ իր խոսքում մի պահ կանգ է առել եւ շեղվել է  ելույթի գրավոր տեքստից՝ հատուկ շեշտելով «Ցեղասպանություն» բառը։

«Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին, ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։

Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»,- ընդգծել է Պապը։

Պապի գրավոր ելույթում «Ցեղասպանություն» բառը նշված հատվածում բացակայում էր։

Դիտե´ք ելույթի բնագրի տեսանյութը

Մեկ Մեկնաբանություն
  • Պաշտոնական Անկարան արձագանքել է Ցեղասպանության մասին Հռոմի պապի հայտարարությանը — Armenian National Committee of America
    26 июня 2016 at 11:59

    […] Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24­-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, […]

  • *

    *