Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ...

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերի Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերի Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նախագահի հրամանագրով Վալերի Օսիպյանն այսօր ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։

*

*