Օսիպյանը եւս հեռանում է

Նախնական տեղեկություններով` ոստիկանապետի հետ անհամաձայնության առիթը Ամուլսարն է
osipyan

Վերջին ժամերին լրատվամիջոցներում շրջանառվում է Հայաստանի ոստիկանապետ, գեներալ Վալերի Օսիպյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրը։ Պաշտոնական աղբյուրներից՝ ո′չ ոստիկանությունից, ո′չ էլ կառավարությունից հնարավոր չեղավ ճշտել տեղեկության հավաստիությունը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, պաշտոնազրկման մասին վերջնական որոշում կայացվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում, թեեւ նրան վարչապետն առաջարկել է հետագա համատեղ աշխատանքի այլ ձեւաչափ քննարկել։

Հայտնի չէ` Օսիպյանը կհամաձայնվի նոր առաջարկի հետ։ Նախնական տեղեկություններով, ոստիկանապետի հետ անհամաձայնության առիթը առաջիկայում Ջերմուկում Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների փակած ճանապարհների բացելու համար կտրուկ գործողությունների դիմելու քաղաքական պահանջն է։

*

*