Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք. «Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր»

«Հայաստանը եւս մեկ մեծ ետքայլ արձանագրեց»:
oro

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»: Այս մասին ասվում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Ըստ դաշինքի՝ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Այնուամենայնիվ Դաշինքը շնորահակալություն է հայտնել իր ընտրողներին եւ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են խղճի մտոք՝ անկախ նրանից, թե որ ուժին են տվել իրենց ձայնը:

«Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում». ասված է հաղորդագրության մեջ:

*

*