Օհանյանը քաղաքական դաշտում շատ բարեփոխումներ ունի անելու

ՕՐՕ դաշինքը պատրաստ է էական եւ տեսանելի փոփոխություններ իրականացնել․․․
ohanyan-oro

Մարտի 20-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները Վանաձորում էին: Վանաձորցիները Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսակնայնին ու Սեյրան Օհանյանին ընդունեցին երաժշտությամբ եւ աղուհացով: Մինչ նրանք աղուհացն էին համտեսում, այս քաղաքական ուժի համակիրներն օդ են բաց թողել աղավնիներ: Բեմահարթակին մոտեցող առաջնորդներին վանաձորցիները ողջունել են բուռն ծափահարություններով:

Դաշինքի առաջնորդները վանաձորցիների հետ խոսել են առաջիկա ընտրությունների կարեւորությունից, դաշինքի ծրագրերից եւ երկրում բարեփոխումներ կատարելու իրենց քայլերից: Վարդան Օսկանյանը նախընտրել է չանդրադառնալ իշխանության ձախողումներին ու բացթողումներին՝ հաշվի առնելով, որ վանաձորցիներն այդ ամենն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում: Նրանց խոսքերով դաշինքը պատրաստ է էական եւ տեսանելի փոփոխություններ իրականացնել՝ հենվելով տնտեսական աճի, դիվանագիտության ու ժողովրդավարության վրա:

«Մենք եկել ենք ձեզ հետ պայքարելու: Երկիրը, անգամ հեղափողության գնով, վերակառուցելու ու բարելավելու»,- ասել է ԱԺ պատգամավորության թեկնածու, ՕՐՕ դաշինք Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դուք պետք է պայքարեք ու քվեարկեք ձեզ համար, այս շարքերում կանգնած ձեր երեխաների համար, մեր հայրենիքի լավ ապագայի համար»,- ժողովրդին դիմել է ԱԺ պատգամավորության թեկնածու, ՕՐՕ դաշինք Վարդան Օսկանյանը:

«Իմ ընկերներից շատերն ինձ հարցնում են, թե արդյոք պե՞տք էր ինձ քաղաքկան դաշտ մտնելը: Այո՛, պետք էր, ես այստեղ շատ բարեփոխումներ ունեմ անելու»,- նշել է Սեյրան Օհանյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները