ՕՐՕ դաշինք՝ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է

ՕՐՕ-ի ներկայացուցիչները անդրադարձել են նաեւ քարոզարշավի ընթացքին ու արձանագրել․ քարոզարշավն ուղեկցվում է զանգվածային խախտումներով։
oro

 

ՕՐՕ դաշինքի առաջին եռյակն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով: Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի գնահատականով՝ Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է: Օսկանյանը համոզված է, եթե այս իշխանությունը գնա, ու գա նորը, բոլոր քաղբանտարակյալներն ազատ կարձակվեն:

ՕՐՕ-ի ներկայացուցիչները անդրադարձել են նաեւ քարոզարշավի ընթացքին ու արձանագրել, որ թեպետ քարոզարշավն ուղեկցվում է զանգվածային խախտումներով, իրենց հաջողվել է արդյունավետ քարոզչություն իրականացնել:

«Ակնհայտ է, որ մեր նկատմամբ բազմաթիվ ճնշումների փորձեր արվեցին, բայց մենք կարողանում ենք մեր քարոզարշավն իրականացնել: Եղել ենք տարբեր մարզերում, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, եւ ամփոփիչ հավաքով ենք հանդես գալու»,- ասել է ՕՐՕ դաշինք, ԱԺ պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանը:

«Ես մի քանի ընտրություններ եմ անցկացրել, ընտրական գործընթացների եմ մասնակցել ու վստահորեն կարող եմ ասել, որ երբեք այսպես մասսայական խատումներ չեն եղել: Չի եղել, որ ընտրութուններից մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգրքի այսքան շատ խախատումներ գրանցվեն»,- նշել է Վարդան Օսկանյանը:

«Ամեն անգամ ասել են՝ խախտումներ ցույց տվեք: Խնդրեմ, բազմաթիվ խախտումների մասին խոսվեց, բազմաթիվ դեպքեր եղան բացահայտ: Ինչո՞ւ են, ուրեմն, այսօր հապաղում, ինչո՞ւ համապատասխան մարմիններբ իրենց պարտականությունները չեն իրականացնում»,- հարցրել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

*

*