Օհանյանը երկրում արմատական փոփոխություններ կիրականացնի․ ՕՐՕ-ն ամփոփել է քարոզարշավը

Դաշինքը նախընտրական քարոզարշավn ամփոփել է հանրահավաքով՝ Ազատության հրապարակում:
oro-havaq

 

«Ընտրություններից հետո կլինենք ժողովրդի կողքին, ժողովուրդը ինչ թելադրի, այն էլ կանենք»,- երեկ ասել է «ՕՐՕ» դաշինքի լիդերներից` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դաշինքը նախընտրական քարոզարշավn ամփոփել է հանրահավաքով՝ Ազատության հրապարակում: Դրան հաջորդել է երթը՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի: Հանրահավաքին եւ երթին մասնակցել է նաեւ Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանն իր ելույթում խոսել է քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, խոստացել իշխանության գալու դեպքում երկրում արմատական փոփոխություններ իրականացնել:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասել է, որ եթե արդար ընտրություններ անցկացվեն, «ՕՐՕ» դաշինքը կլինի առաջինը, իսկ համատարած խախտումների դեպքում իրենք կլինեն երկրորդը:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*