Սերյան Օհանյան՝ հերոսացած երիտասարդների ծնողներին չներքաշել քաղաքական պայքարի մեջ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է կոշտ, կտրուկ ու թռիչքային փոփոխություններ իրականացնել երկրում։
ohanyan-oro

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդները քարոզարշավ են իրականացրել Երեւանի Ավան վարչական շրջանում՝ հայտարարելով, որ պատրաստ են կոշտ, կտրուկ ու թռիչքային փոփոխություններ իրականացնել երկրում եւ դրա համար ունեն համապատասխան գիտելիքներ ու կարողություններ:

«365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» ծրագրով հանդես եկող դաշինքն իր ներկայացրած փոփոխություններով առաջարկում է ամեն օր հասարակության կյանքը դեպի լավը փոխել:

Նրանց կարծիքով՝ իրենց ծրագիրը հստակ պայմանագիր է ժողովրդի հետ վստահության դիմաց:

Դաշինքի առաջնորդները հավաստիացրել են՝ իրենց քաղաքական մրցակիցը միայն Հանրապետական կուսակցությունն է, որն այլեւս անելիք չունի կառավարման համակարգում:

Սերյան Օհանյանն իր ելույթը սկսելուց առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կուսակցություններին ու դաշինքներին ապրիլյան պատերազմում հերոսացած երիտասարդների ծնողներին չներքաշել քաղաքական պայքարի մեջ:

——

 

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*