«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում էր

Մհեր Շահգելդյանը նշել է, որ Շենգավիթը աշխատավորական թաղամաս է եղել եւ իրենք պատրաստվում են․․․
oek

«Մենք ենք ու մեր Երեւանը» կարգախոսով «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում է քարոզչություն իրականացրել:

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը նշել է, որ Շենգավիթը աշխատավորական թաղամաս է եղել եւ իրենք պատրաստվում են ընտրվելու դեպքում շրջանին հետ բերել այդ համբավը, թեեւ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շատ կառույցներ արդեն մասնավորեցված են:

Մհեր Շահգելդյանի խոսքով, իհարկե, բացի զուտ վարչական շրջանին բնորոշ խնդիրներից, շենգավիթցիները բախվում են նաեւ համաքաղաքային խնդիրներին՝ անբարեկարգ տանիքներ, վերելակներ, ճանապարհներ, դռներ եւ այլն:

Կուսակցության ներկայացրած ավագանու ցուցակում կան նաեւ շենգավիթցիներ, որոնք կլսեն բոլոր մասնավոր բողոքներն ու հնարավորության դեպքում ընթացք կտան դրանց:

ՕԵԿ-ականները երեւանցիներին խոստանում են համարձակ եւ նորարական բարեփոխումներ:

*

*