Բաղրամյան-Օրբելի հատվածում հավաքվածները թույլ չեն տալիս ակտիվիստներով լցված ոստիկանական մեքենային շարժվել

Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ:
miting-pak-poxoc

Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Երիտասարդները շարունակեցին նստած մնալ, մի քանի րոպե անց ոստիկանները ուժով որոշ երիտասարդների տեղափոխեցին խաչմերուկ մոտեցած ոստիկանական մեքենայի մեջ: Անցորդները, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ոստիկանական մեքենայի առջև` թույլ չտալով երիտասարդներին տանել: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ ակցիային:

Որոշ ժամանակ անց դեպքի վայր մոտեցավ երկրորդ ոստիկանական մեքենան: Հավաքվածները շարունակում են թույլ չտալ մեքենաների տեղաշարժը: Ակցիայի մասնակիցները հարևանությամբ տեղակայված նստարանները բերեցին փողոցի երթևեկելի մասի մոտ:

*

*