Օպտիմալացման նախագիծը խորհրդարանում է

Այս նախագծով կառավարության կազմում կատարվելու էին օպտիմալացումներ, կրճատվելու էին նախարարությունների թիվը, ինչպես նաև աշխատակիցները։
karavarutyun

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի շուրջ մի քանի ամիս շարունակ կառավարությունում քննարկումներ էին, խորհրդարանում է։ Այս նախագծով կառավարության կազմում կատարվելու էին օպտիմալացումներ, կրճատվելու էին նախարարությունների թիվը, ինչպես նաև աշխատակիցները։

Նախագիծը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ դրանով կրճատվելու է փոխվարչապետերի թիվը՝ 3-ի փոխարեն լինելու է երկուսը։

Նկատենք, որ այժմ արդեն երկուսն են փոխվարչապետերը, թեպետ օրենքում փոփոխությունը պաշտոնապես չի ընդունվել։

Նախատեսվում է 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը․ սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ։ Սփյուռքի նախարարության աշխատակիցները կտեղափոխվեն վարչապետի աշխատակազմ, բայց, նախարարի խոսքով, մի քանի ամիս անց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտում կրճատվելու արդյունքում մնալու է 20-25 աշխատակից։

*

*