ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կարևորեց ֆրանսերենով գիտական հետազոտությունների հրատարակումը

«...անգլերենի գերակշռություն ենք արձանագրում»
odre-szule

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նման տեսակետ հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին իր ելույթում:

«Կարևորում եմ գիտության դերը: Պետք է շատ գիտահետազոտական աշխատանքներ լինեն ֆրանսերենով: Այստեղ անգլերենի գերակշռություն ենք արձանագրում: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնենք: Մեզ անհրաժեշտ է նաև ֆրանսերենով ավելի շատ մամուլ, վավերագրական, գեղարվեստական ֆիլմեր»,-ասաց Ազուլեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը բարձրաձայնեց նաև կրթության հասանելիության խնդիրը: Նա ընդգծեց հատկապես կանանց և աղջիկների համար բարձր կրթական մակարդակ ապահովելու անհրաժեշտությունը: Նա նկատեց`  ներկա և հաջորդ սերունդները պետք է դիմակայեն մի շարք մարտահրավերների` բնապահպանական, ժողովրդագրական: «Մեր պատասխանատվությունն այս ամենի համար շատ մեծ է:  ՖՄԿ-ում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք կարող ենք շատ հարցերի պատասխաններ տալ»,-ասաց Ազուլեն:

 

*

*