Այսօր մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը

Այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը․․․
azgayin-joghov-yntrutyunner

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Այն կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը։

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

1-ին համարի ներքո հանդես կգա «Հանրապետական» կուսակցությունը

2-րդ համարը կլինի «Քաղաքացու որոշում» կուսակցությունը

3-րդ համարը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն,

4-րդ համարը՝ «Իմ քայլը» դաշինքը,

5-րդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

6-րդ համարը՝ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունը

7-րդ համարը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը

8-րդ համարը՝ «Մենք» դաշինք

9-րդ համարը՝ «Օրինաց երկիր»կուսակցություն

10-րդ համարը՝ «Սասնա ծռեր»

11-րդ համար՝   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։

*

*