Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ

...ամփոփելով քվեարկության առաջին 14:00-ի արդյունքները:
@ntrutyun

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268  հազար  քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72  տոկոսը: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանն՝ ամփոփելով քվեարկության առաջին 14:00-ի արդյունքները:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 2077 ընտրող կամ 25,02  տոկոսը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ 22,396 կամ 22,87 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,968 կամ 24,61 տոկոսը, Ավանում՝ 10,697  քաղաքացի կամ 26,75 տոկոսը, Դավթաշենում՝ 8,507 քաղաքացի կամ 25,98  տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 20,858 կամ 22,17 տոկոսը, Կենտրոնում՝ 20,743  կամ  21,50 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝  25,465 կամ 23,40  տոկոսըՆոր Նորք վարչական շրջանում 25,024  կամ 24,75 տոկոսը, Նորք Մարաշում՝ 2,740 կամ 25,21  տոկոսըՇենգավիթում՝ 27,979  կամ 24,58  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 13,814  կամ 23,42 տոկոսը:

*

*