Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունվեց

Կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր:

ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունվեց: Կողմ քվեարկեց 56 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր:

Օրենքը սահմանադրական է, և հարկավոր էր պատգամավորների ձայների 3/5-ը այսինքն` 63 քվե, որպեսզի օրենքի նախագիծն ընդունվեր:

Կառավարությունը եւս մեկ անգամ կարող է նախագիծը բերել խորհրդարան, կամ գնալ ընտրությունների՝ ընտրական գործող օրենսգրքով։

Քվեարկությունը հետաձգել էր մինչև 17:30, սակայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խմբակցության անունից ևս 20 րոպե ընդմիջում էր վերցրել:

*

*