Հայտնի են 6 մարզպետների անունները

Նրանցից 4-ը ՔՊ-ից են, 2-ը՝ ՀՅԴ-ից։
karavarutyun-1

Հայտնի են 6 մարզպետների անունները։ Արարատի մարզը կղեկավարի Գարիկ Սարգսյանը, Շիրակը՝ Կարեն Սարուխանյանը, Կոտայքը՝ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշը՝ Վահե Ղուլումյանը։

Նրանք բոլորն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։

Արագածոտնում իր պաշտոնին կվերադառնա մի քանի ամիս մարզպետ աշխատած Աշոտ Սիմոնյանը, իսկ Գեղարքունիքի մարզը ղեկավարելու է այդ տարածաշրջանում հայտնի եւ խորհրդարանական ընտրություններում բավական մեծ քվե ստացած Իշխան Սաղաթելյանը։

Այս հարցերը ներառված են հունիսի 1-ի՝ կառավարության նիստի օրակարգում:

*

*