Կառավարության նիստը՝ ուղիղ

Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Իրանում, հետեւաբար այսօրվա նիստը կվարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Օրակարգում է մասնավորապես, Ջրային տնտեսության ԾԻԳ-ը լուծարելու, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2017 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին եւ այլ հարցեր:

*

*