Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իտալիայի վարչապետին

Իտալական Ջենովա քաղաքում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:
nikol-pashinyan-pashtonakan3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հայաստանում խոր վշտով ընդունեցին Ջենովայում կամրջի փլուզման ողբերգական լուրը, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Իտալական Ջենովա քաղաքում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:

*

*