«Ես պրոցեսները Խորենացի փողոցում ո´չ ղեկավարելու, ո´չ կոորդինացնելու հավակնություն չունեմ»

Նիկոլ Փաշինյանը հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել է...

«Ես պրոցեսները Խորենացի փողոցում ո´չ ղեկավարելու, ո´չ կոորդինացնելու հավակնություն չունեմ»,- հատուկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով ցուցարարների ու Ոստիկանական գունդը գրաված զինյալների այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը բանակցում է իշխանությունների հետ, բանախոսը հայտարարել է, որ այս օրերին իր բոլոր զրույցները, հեռախոսազրույցները իշխանության ներկայացուցիչների հետ մշտապես ներկայացվել են հանրությանն ու լրագրողներին: Ինքը որեւէ բանակցության չի մասնակցում, իսկ թե կոնկրետ ո՞ւմ հետ եւ ի՞նչ հարցի շուրջ են բանակցում զինյալները, հայտնի չէ ոչ ոքի:

«Որեւէ մեկը չի կարող ասել, որ փորձել եմ «Սասնա Ծռերի» անունից խոսել»,- նկատել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ իր գործողությունները Խորենացի փողոցում ամբողջովին համապատասխանել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրին, որ դեմ են պայքարի բռնի մեթոդներին:

Փաշինյանը նաեւ շեշտել է, որ բոլորս պետք է անենք ամեն ինչ, որ քաղաքացիներ չզոհվեն՝ Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում, թե այլուր:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*