Վարչապետը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման...
nikol-pashinyan-handipum

Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է տնտեսական ներկայիս իրավիճակին, խոսել տնտեսական հեղափոխության ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսական զարգացման մոդելի մասին՝ ընդգծելով, որ տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի Զինված ուժերում առկա հարցերի արագ լուծմանը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈՒ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը:

Պատասխանելով ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:

10750_b

*

*