Վարչապետը որպես զբոսավար օտարերկրացի զբոսաշրջիկներին ներկայացրել է մայրաքաղաք Երևանը

Այնուհետև վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք...
nikol-pashinyan-zbosashrjikner

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես զբոսավար է հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել մեր մայրաքաղաք Երևանը և նրա պատմությունը:

Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը: Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ:

*

*