Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչին

Խորվաթիայի Հանրապետության Պետականության օրվա կապակցությամբ
nikol-pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ:

«Խորվաթիայի Պետականության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում և առաջընթացի, բարգավաճման ու խաղաղության բարեմաղթանքներ եմ հղում Ձեր երկրին և ժողովրդին:

Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար խոստումնալից հեռանկարներ կստեղծի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը:

Ցանկանում եմ վերահաստատել Ձեզ հետ համատեղ աշխատելու և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու պատրաստակամությունս՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,- ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

*

*