Նիկոլ Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ

Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին:
Nikol-pashiunyan- Tigran-Sargsyan

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

*

*