Փաշինյանը չի բացառում երկրորդ փուլում իր թեկնածության առաջադրումը

«Քվեարկություն» եզրույթն օգտագործված է միայն առաջին ընտրության համար»,-ասաց Փաշինյանը:
nikol-pashinayn-aj-yntr-24.10

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլում ևս իր թեկնածության առաջադրումը: Հոկտեմբերի 24-ի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

«Չեմ բացառում, որ կառաջադրվեմ, բայց հաստատ չեմ էլ ասում, որ կառաջադրվեմ: Սահմանադրությամբ ձևակերպումն այնպես է, որ առաջին ընտրության համար այլ բառապաշար է օգտագործված: «Քվեարկություն» եզրույթն օգտագործված է միայն առաջին ընտրության համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ իր համար շատ կարևոր էր այսօր ամբիոն ունենալը, իր համար շատ կարևոր ասելիք կար, որ ուզում էր ասել: Նրա խոսքով՝ եթե այս առիթը չլիներ, պիտի հանրահավաք աներ:

Փաշինյանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում չընտրվեց վարչապետի պաշտոնում: Նա միակ թեկնածուն էր:

*

*