Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա մարդ 2018» վարկանիշն է կազմել...
nikol-pashinyan-hanrahavaq

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա մարդ 2018» վարկանիշն է կազմել, որում ներառվել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարկանիշում, ընդհանուր առմամբ, վեց բաժին կա՝ «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ անձ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ»:

Նիկոլ Փաշինյանը հաղթող է ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ» բաժնի «Ընթերցողի ընտրություն» ենթաբաժնում:

Ըստ պարբերականի՝ անցնող տարին նշանավորվել է հետխորհրդային տարածքում հերթական «գունավոր հեղափոխությամբ», այս անգամ՝ «Ռուսաստանի ամենամերձավոր և հավատարիմ դաշնակից Հայաստանում»:

Նիկոլ Փաշինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում մեկնաբանելով տեղեկատվությունը, գրել է.

«Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն:

Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա»:

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները