Նիկոլ Փաշինյանը ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է...
nikol-pashinyan-italiayi-naxagah-matarela22 (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սերջիո Մատարելան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Ամբողջությամբ՝ այստեղ։

handipum (1)

*

*